copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 23:04 10-04-2026

ՀՀ հավաքականները պատրաստ են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 19-ից 26-ը Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցաշարին ընդառաջ Հայաստանի կանանց և տղամարդկանց ազգային հավաքականներն այս օրերին անցկացնում են իրենց վերջին ուսումնամարզական հավաքները:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքերով՝ թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 16-ին։

«Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել են շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն այն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույն չափով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի»,- Արտաշես Ներսիսյանի խոսքերն է մեջբերում ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը նույնպես վստահեցնում է, որ թիմը լավ մարզավիճակում է։

«Թիմի վիճակը շատ լավ է, վնասվածքներ չունենք: Անցկացրել ենք հինգ ուսումնամարզական հավաք: Տղաները պատրաստ են, լավ տրամադրված են: Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար»,- Հակոբ Փիլոսյանի խոսքերն է մեջբերում ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարզիչների խոսքերով՝ երկու հավաքականներում էլ բարոյահոգեբանական մթնոլորտը բարձր մակարդակի վրա է, ինչը ևս խթան կհանդիսանա Եվրոպայի առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցելու համար:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա