Աննա Հակոբյանի կողմից ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն, ընդունվել է անդրանիկ հայտարարությունը։ Հատկանշական է, որ հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտվել է Աննա Հակոբյանի՝ առաջին տիկին չլինելու հանգամանքը։
«Ներկայում, ելնելով այն իրողությունից, որ շարժման հիմնադիրն այլևս «Առաջին տիկնոջ» կարգավիճակ չունի, նպատակ ունենալով ինչպես պահպանել և զարգացնել շարժման ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, այնպես էլ նոր թափ հաղորդել շարժման ընդլայնմանն ու առաջընթացին՝ կենտրոնական կոմիտեն լրամշակել է շարժման ռազմավարությունը և վերջինիս համահունչ որոշել է ստեղծել «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հիշեցնում, որ ինքն այլևս առաջին տիկին չէ»։
Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե փորձում է ինքնամաքրվել, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Առաջին տիկին չի, դրա համար էլ հիշացնում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանն իրեն չի հետաքրքրում։ «Բացարձակ ինձ չի հետաքրքրում Աննա Հակոբյանն իր մնացած էսկորտով, բոլորովին»,- նշեց նա։
Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը փորձում է իրեն մոռացնել տալ։ «Փորձում է իրեն մոռացնել տալ, որովհետև այսօրվա մեր քաղաքական այս իրավիճակի պատճառներից մեկը ինքն է։ Եվ ես կարծում եմ նախընտրական այս զավեշտից առաջ փորձ է արվում ժողովրդին շեղել բուն խնդիրներից, ինչը որ մեզ համար գոյաբանական նշանակություն ունի և այդ ճանապարհով Աննա Հակոբյանը փորձում է իր վրայից նետել, ինքնամաքրման մի պրոցեսի մեջ է մտել»,- ասաց նա։
«Հիշեցնում ա, որ ժողովուրդը լրիվ հասկանան, որ այլևս հոգնել եմ իրա հետ ապրելուց»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․