Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:50 08-04-2026

Գյումրին մեկ տարում տնակներից ազատել հնարավոր չէ․ անհրաժեշտ են տարբեր ծրագրեր

Կառավարության հերթական որոշմամբ` Գյումրին տնակներից ազատելու վերջնաժամկետը 2027 թվականն է։ Նշենք, որ ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ քաղաքում գրանցված է մոտ 2,600 տնակ, այդ տնակների մեջ շատ են նաև փակ դռների թիվը։

Այսինքն` տնակը շարունակում է մնալ, բայց տնակի տերը արտերկրում է։

Գյումրիում շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքներ։ Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կարեն Մխիթարյանը հայտնել է, որ 2 բազմաբնակարան շենք կկառուցվի, որը բնակարանով կապահովի 100 ընտանիքի։

«Երկու շենք է կառուցվելու է խոսքը 100 բնակարանի մասին է, 60 ընտանիքի համար։ Նախատեսվում է կառուցել Գյումրիի բուլվարային թաղամասում։ Նախագիծը ավարտական փուլում է, սպասում ենք կառավարության հաստատմանը։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում է իրականացվելու շինարարական աշխատանքը»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Մխիթարյանը։

Բնակարանները սոցիալական են. ըստ Կարեն Մխիթարյանի` բնակարանների բաշխումը կատարվելու է կարիքավոր ընտանիքների կատեգորիաները հաշվի առնելով։ Մխիթարյանը իրատեսական չի համարում կառավարության ծրագիրը, որ 2027 թվականին Գյումրին կազատվի տնակներից։

«Մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ, որ Գյումրին մաքրվի տնակներից։ Բնակարային ֆոնդի խնդիրը լուծելու համար մեծ դրամական միջոցներ են պետք, ծրագրեր»,-ընդգծում է քաղաքապետարանի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ երկրաշարժից հետո փուլային գործընթացով Գյումրիում մասնակիորեն լուծվեց անօթևանության խնդիրը։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան