copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:52 05-05-2023

Մինչև 2027 թվականն ազատվել տնակներից․ Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։

Մարզպետը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է քաղաքաշինության, գյուղատնտեսության, կրթության և առողջապահության ոլորտների աշխատանքներն ու նախատեսված ներդրումների ծավալը։ Ըստ Մուշեղ Մուրադյանի՝ այս տարի ավելացել է քաղաքաշինության ոլորտին կառավարության կողմից տրամադրված ֆինանսավորումը։ 22,1 միլիարդդրամից 13,5 միլիարդը կտրամադրվի մարզի հանրապետական,միջպետական ու մարզային նշանակության շուրջ 60 կմ ճանապարհների հիմնանորոգմանը, 4,5 միլիարդը կուղղվի կրթական,մշակութային և մարզական նշանակության օբյեկտների կառուցման և հիմնանորոգման նպատակով։

Մուշեղ Մուրադյանը անդրադարձել է նաև մարզում երրորդ և չորորդ կարգի 114 վթարային շենքերի խնդրին,որոնցում բնակվում են 1961 ընտանիքներ։ Դրանցից երկուսի՝ Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 շենքերի բնակիչների հարցը այս տարի կլուծվի,բայց այս հարցում տարբեր են մոտեցումները։Օրակարգում շարունակում է մնալ ԲԳՎ-ն։

Վթարային շենքերից բացի, Գյումրիում շարունակում է խնդրահարույց մնալ տնակների ապամոնտաժման հարցը։ Կառավարության որոշմամբ՝ մինչև 2027 թվականը համայնքապատկան տարածքները պետք է ազատվեն ժամանակավոր կացարաններից։

Ըստ Մուրադյանի՝ այժմ քննարկվում է անօթևան ընտանիքներին կացարաններով ապահովելու տարբերակները։ Ըստ մարզպետի՝ 2023-ին քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեով և այլ ֆինանսական աղբյուրներով մայիսի 1-ի դրությամբ եղած տվյալներով կիրականացվի 22,1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Շուրջ 4,5 մլրդ դրամ կուղղվի կրթական, մշակութային և մարզական 16 օբյեկտների կառուցման և հիմնանորոգման նպատակին, 3 մլրդ դրամ բնակարանաշինությանը, 1 մլրդ դրամի մասնավոր ներդրումներ են կանխատեսվում, 100 մլն դրամի էլ նախագծային աշխատանքներն են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին