copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:06 07-04-2026

15.000-ով աշխատավարձերը նվազեցվել են․ Փաշինյանը ոստիկանների հաշվի՞ն է թոշակ բարձրացրել

Oragir.News-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ից թոշակների բարձրացումը տեղի է ունեցել ոչ թե տնտեսական աճի, այլ ոստիկանների աշխատավարձերի կրճատման հաշվին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության գվարդիայի աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատավարձից 15.000-ական դրամ է կրճատվել, որ 10.000-ական դրամով ավելանան թոշակները։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտարարել էր, թե կենսաթոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան։ Ըստ կառավարության՝ ծրագրի իրականացման համար 2026-ին պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ 78,7 միլիարդ դրամ։ Այս գումարի մի մասն ուղղվելու է կենսաթոշակների և նպաստների բուն բարձրացմանը, իսկ մոտ 23,8 միլիարդ դրամը՝ հետվճարների համակարգի ապահովմանը։

Նշենք, որ իշխանության ներկայացուցիչներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, թե սոցիալական վճարների բարձրացումը պայմանավորված է տնտեսական աճով և բյուջեի եկամուտների ավելացմամբ։

Սակայն, ըստ Oragir.News-ի աղբյուրների՝ թոշակների բարձրացման համար անհրաժեշտ գումարի մի մասը գոյացել է ոստիկանի աշխատավարձի կրճատման արդյունքում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից, որը հերքեց տեղեկությունը։

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- նշեց նա:

Մեր հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, կենսաթոշակների և նպաստների բարձրացումը տեղի է ունեցել տնտեսական աճի և հավելյալ հարկերի հավաքագրման շնորհիվ, ինչի մասին բազմիցս հայտարարվել է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ