Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:12 07-04-2026

Եթե ձեր ականջներին արիշտա են կախում, որ Աջափնյակի մետրոն կկառուցենք, մի հավատացեք հեքիաթների. Արթուր Խաչատրյան

Իհարկե կաշառք տալը, խոստանալը, վերցնելը հանցագործություն է, դրա համար ես կոչ եմ անում հրաժարվել կաշառքի խոստումներ լսելուց, կաշառքները վերցնելուց, մանավանդ այն կաշառքները, որոնք ծագում են պետական բյուջեից, որովհետև 8 տարի չխոստացած խոստումները և 8 տարի չկատարած ծախսերը, երբ կատարվում են ընտրություններից մի քանի ամիս առաջ, դա ոչ այլ ինչ է, եթե պետական միջոցներով իշխող ուժի օգտին կատարված պետական կաշառատվություն:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այնպես որ եթե ձեր ականջներին արիշտա են կախում, որ էսա Աջափնյակի մետրոն կկառուցենք, հիմա նորից ասում են Աջափնյակի մետրոն կկառուցենք, մի հավատացեք հեքիաթներին: Նայեք այն, ինչ որ եղել է, ինչ որ արվել է այս 8 տարիների ընթացքում, բայց նայելուց զգույշ եղեք, որ հանկարծ չընկնեք էն փոսերը, որոնք առաջացել են այս իշխանության փռած ասֆալտում,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը