Խորագիր 8 ամիս առաջ - 20:00 28-12-2025

Խորագիր․ Շողակաթ և ԶԼՄ-ներ, հանգիստ ու աննիկոլ կիրակի, ԱԺ պարգևավճարներ, Աջափնյակի մետրոն բարևում է

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից փակելու որոշումը, որը օրեր առաջ ընդունվեց կառավարության նիստում, ինչը պետք է դիտարկել եկեղեցու և անձամբ կաթողիկոսի դեմ Փաշինյանի սկսած արշավի շրջանակում. ի դեպ, նախորդ կիրակի Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում գտնվելու պատճառով չի կարողացել մասնակցել «պատարագի», հետևաբար՝ հայաստանյան այդ կիրակին անցել է խաղաղ:

Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի պատգամավորներին ամանորյա առատ պարգևավճարներ բաժանելուն. խոսքը 3-ական միլիոն դրամի մասին է, և դա այն պարագայում, երբ Հայաստանում աղքատության ցուցանիշը գնալով աճում է:

Քննարկվել է արդեն շուրջ երկու տարի ձգձգվող՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը, որն այդպես էլ կյանքի չի կոչվում. հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեմային անդրադառնալով, նշել է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար այս տարի բյուջեով նախատեսված գումարով 45 նոր տրոլեյբուս է ձեռք բերվել:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը