Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:35 07-04-2026

2007-ի Անվտանգության ռազմավարությունը դե յուրե շարունակում է գործել․ ԱԽ գրասենյակ

2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը դե յուրե շարունակում է գործել։ Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը՝ պատասխանելով Oragir.News-ի գրավոր հարցմանը։

«Տեղեկացնում ենք, որ 2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը դե յուրե շարունակում է գործել, քանի որ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի` այն նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել:

2020 թվականին Անվտանգության խորհրդում հավանության արժանացած «ռազմավարությունը չի հաստատվել Հանրապետության Նախագահի կողմից, քանի որ վերջինս 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նման լիազորություն չունի:

Միաժամանակ, հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապատության շուրջ անվտանգային միջավայրի կտրուկ փոփոխությունները՝ Ազգային անվտանգության ռազմավարությունն այլևս արդիական չէ, որով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ռազմավարությունների վերանայման աշխատանքներ, և անվտանգային ընթացիկ քաղաքականությունները վարվում են՝ հիմնվելով ստեղծված իրավիճակի և նոր մարտահրավերների համապարփակ վերլուծության վրա»,- նշվում է ԱԽՔ գրասենյակի պատասխանի մեջ։

Նշենք, որ մարտի 25-ին Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԽ գրասենյակ՝ հետաքրքրվելով՝ ՀՀ-ում այսօր 2007 թվականի՞ն ընդունված Անվտանգության ռազմավարությունն է գործում, թե՞ 2020 թվականին ընդունվածը։ Հետաքրքրվել էին նաև՝ ազգային անվտանգության ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում Հայաստանի Հանրապետությունն այսօր, արդյո՞ք 2020-ին ընդունված նոր ռազմավարությունն ուժի մեջ է։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը