copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:04 06-04-2026

Գավառում 52-ամյա վարորդը առանց համարանիշների «ՎԱԶ 21099»-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։40-ի սահմաններում Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վաղինակ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 26 տան քարե պարսպին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված