copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:09 06-04-2026

Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է

24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ընթացքում ծեծկռտուքի գործով ձերբակալված 28 անձանցից մեղադրյալի կարգավիճակ ունի միայն 18-ը, երեք անձ կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով մեղադրյալի աթոռին երկու եղբայրներ են։ Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում։

Դատարանը նախնական դատալսումների ընթացքում անփոփոխ է թողել Սոխրաբյանցների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, իսկ նախօրեին դատական նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ տուժող կողմի ներկայացուցիչների և մեղադրյալների միջև, անգամ կարգադրիչներ են տուժել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 28 անձ ձերբակալվել էր, որից միայն 18-ին է մեղադրանք ներկայացվել։

24-ամյա երիտասարդի սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։

Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, Սարգիսը չէր լռել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը