copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 13:36 06-04-2026

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության կազմում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Այս առումով Հայաստանում բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։

Ուստի մենք պետք է շատ զգույշ և զգոն լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»,- ասել է Բելառուսի առաջնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր