Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:21 25-05-2022

Հղի կնոջ վրաերթից հետո վարչապետի ավտոշարասյունը սկսել է շատ ավելի զգույշ երթևեկել

Պարոնյան-Լեո խաչմերուկում հղի կնոջ վրաերթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը սկսել է շատ ավելի զգույշ երթևեկել։

Oragir.news-ի թղթակիցը արձանագրել է, որ նույն փողոցում, որտեղ ապրիլի 26-ին Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոմեքենաներից մեկի կողմից 29-ամյա կնոջը վրաերթի ենթարկելուց հետո Փաշինյանի ավտոշարասյունը սկսել է շատ ավելի դանդաղ ընթանալ։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 29-ամյա Սոնա Մնացականյանին, ինչի հետևանքով նա մահացել էր։ Մեքենայի վարորդն անգամ կանգ չէր առել և առաջին օգնություն չէր ցուցաբերել վրաերթի ենթարկված հղի կնոջը։ Չնայած դրան՝ Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած ՃՈ մայորը ստորագրությամբ ազատ էր արձակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի