copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 23:49 05-04-2026

Կիևը հերքում է Սերբիայում գազատարի միջադեպին իր մասնակցությունը

Կիևը հերքում է Հունգարիայի իշխանությունների ենթադրությունները, թե Ուկրաինայի իշխանությունները ներգրավված են Սերբիայում գազատարի պայթյունի փորձի մեջ։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 5-ին, սոցիալական ցանցերում հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխյին։ Գրում է DW-ն։

Նրա խոսքով՝ Սերբիայում ռուսական գազ մատակարարող գազատարը դիվերսիայի ենթարկելու փորձը կարող է լինել ռուսական «կեղծ դրոշի» գործողություն, որը նպատակ ունի ազդել Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից առաջ տրամադրությունների վրա։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունից հետո , որ «Բալկանյան հոսք» գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։ Օրբանը ուղղակիորեն չի մեղադրել Ուկրաինային դիվերսիան կազմակերպելու մեջ, բայց ընդգծել է, որ Կիևը «տարիներ շարունակ փորձում է Եվրոպան կտրել ռուսական էներգետիկայից»։

Նմանատիպ հայտարարություն է արել նաև Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա նշել է, որ Սերբիայում դիվերսիայի փորձը «լավ համապատասխանում է Ուկրաինայի ջանքերին՝ խափանելու ռուսական գազի և նավթի Եվրոպա փոխադրումը»։ Սիյարտոն նաև նշել է, որ Կիևը հերքում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունին իր որևէ մասնակցությունը։

Նշենք, որ ապրիլի 12-ին Հունգարիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հարցումների համաձայն՝ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությունը կարող է կրել իր առաջին պարտությունը տասներկու տարվա ընթացքում: Այն լուրջ մրցակցության է բախվում Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցության հետ, որը հիմնադրվել է երկու տարի առաջ:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման

Ձեզ գուցե հետաքրքրի