copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 21:52 05-04-2026

Իրանի հետ գործարքը հնարավոր է մինչև երեքշաբթի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «խորացված բանակցությունների» մեջ է Իրանի հետ, և որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև երեքշաբթի սահմանված վերջնաժամկետի լրանալը:

«Լավ հնարավորություն կա, բայց եթե նրանք գործարք չկնքեն, ես ամեն ինչ կպայթեցնեմ»,- ասել է նա:

Նա հայտարարել է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են եղել ուղիղ բանակցություններ անցկացնելու համաձայնությանը:

«Բայց հետո նրանք ասացին, որ մեզ հետ կհանդիպեն հինգ օրից: Ուստի ես հարցրի. «Ինչո՞ւ հինգ օրից»: Ես զգացի, որ նրանք լուրջ չեն: Այդ պատճառով էլ հարվածեցի կամրջին»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով չորեքշաբթի օրը Թեհրանն Իրանի հյուսիսային մասի՝ Քարաջի հետ կապող կամրջին հասցված հարվածը:

Ամենից շատ դիտված