copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:48 05-04-2026

Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը

Մոսկվայի սրտում գտնվող հայկական եկեղեցին Հայաստանից դուրս գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրն է, որի oծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2013 թվականին։

Այսօր համալիրը միավորում է Ռուսաստանի հազարավոր հայերի, պահպանելով ազգային ինքնությունը և դառնալով հայկական համայնքի հոգևոր և մշակութային հենասյունը։

Հոգևոր այս կենտրոնի կառուցման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը՝ նվիրաբերելով 14 մլն դոլար։

Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցական համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք: Ընդգրկում է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը։ Ունի սեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի