Այսօր կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ, կազդարարվի Տիրոջ Հրաշափառ Հարության ավետիսը
Այսօր երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով և կազդարարվի Մեր Տիրոջ Հրաշափառ Հարության ավետիսը։
Արագածոտնի թեմը, հրավիրում է ամենքիդ թեմական եկեղեցիներ՝ մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագների և միասին տոնելու այս բերկրալի տոնը ու Տիրոջ Հարության ավետիսով նորոգված վերադառնալու մեր ընտանիքներ:
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 17:00 Աշտարակ Կամրավոր Սուրբ Աստվածածին- ժամը 17:00 Ապարանի Սուրբ Խաչ- ժամը 17։00 Ապարանի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00 Արագածի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00 Աշտարակի Սուրբ Մարիանե- ժամը 17:00 Աշտարակի Սուրբ Սարգիս- ժամը 17։00 Բյուրականի Սուրբ Հովհաննես- ժամը 17։00 Ղազարավանի Սուրբ Նարեկ – ժամը 16։30 Թալինի Սուրբ Աստվածածին- ժամը 17:30 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք- ժամը 17։00 Կոշի Սուրբ Գևորգ- ժամը 17։00 Կարբիի Սուրբ Աստվածածին-ժամը 17։00 Մաստարայի Սուրբ Հովհաննես- 16:00 Մուղնու Սուրբ Գևորգ- ժամը 17:00 Ոսկեվազի Սուրբ Հովհաննես- ժամը 18:00 Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս- ժամը 17։00 Քուչակի Սուրբ Աստվածածին-ժամը 17:00 Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ-ժամը 16:00 Սաղմոսավանք վանական համալիր-ժամը 17:00 Քուչակի Սուրբ Աստվածածին-ժամը 17:00
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից վառված լույս են տանում իրենց ընտանիքներ՝ Քրիստոսի լույսով լուսավորելու իրենց ընտանիքները: Արագածտնի թեմ