Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:38 03-04-2026

Երեխաների աշխատած գումարը կուղղվի բարեգործությանը. «Հայ ասպետը» Զատկին նվիրված տոնավաճառ էր կազմակերպել

Այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքում՝ Այվազովսկու արձանի հարակից տարածքում, «Հայ ասպետ» դպրոցի 1-12-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին Զատկին նվիրված տոնավաճառ:

Աշակերտները վաճառում էին իրենց պատրաստած ձեռագործ աշխատանքները՝ թխվածքաբկլիթներ և հոթ-դոգներ:

«Մենք եկել ենք տոնենք Զատիկի տոնը»,- ասաց երկրորդ դասարանի մի աշակերտուհի։

Oragir.News-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը նշեց, որ տոնավաճառն ամեն տարի կազմակերպվում է և ունի բարեգործական նպատակներ:

«Հասույթը մենք կբաշխենք երկու մասի. մի մասը կտրամադրենք բազմազավակ և անապահով ընտանիքների, մյուս մասը կտրամադրենք «Հայ ասպետ» դպրոցի դասագրքերի ստեղծմանը»,- նշեց նա:

Ամենից շատ ոգևորված էին երեխաները. յուրաքանչյուր վաճառքից հետո նրանց ուրախությանը չափ ու սահման չկար։ Տոնավաճառը ոչ միայն Զատիկը նշելու առիթ էր երեխաների համար, այլև սովորելու, աշխատելու և ունեցածը կարիքավորներին նվիրաբերելու հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում: