Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:00 03-04-2026

Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածումը պետականորեն հովանավորվող բնույթ ունի. Լարիսա Ալավերդյան

Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Oragir.News-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 3-ին, անդրադարձավ արցախահայության հանդեպ ատելության խոսքի տարածման խնդրին՝ նշելով, որ այս երևույթը հաճախ պետականորեն հովանավորվող բնույթ ունի։

«Ատելության խոսքը միայն անձնական վերաբերմունք չէ, այն հստակ նպատակներ ունի՝ սոցիալական անհամերաշխություն ստեղծել և սպառնալ պետական անվտանգությանը։ Այս պարագայում՝ խոսքը վերաբերում է հայերի՝ հատկապես արցախահայերի, ծննդավայրի հիման վրա խտրականության ցուցադրությանը»,– նշեց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ատելության խոսքը հաճախ ծառայեցնում է քաղաքական և գլոբալիստական նպատակների.

«Նպատակը միայն արցախցիների դեմ չէ, այն օգտագործվում է այնպիսի իրավիճակ ստեղծելու համար, որը մեղքը կարող է ուղղել ընդդիմության, նախկինների, Ռուսաստանի կամ այլ կողմերի վրա։ Սա վեր է անհատական մակարդակից՝ այն ներառում է պետական քաղաքականություն»,- ասաց նա։

Ալավերդյանը առանձնացրեց նաև Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ մետրոյի միջադեպից ու արցախցիների նկատմամբ արտահայտություններից օրինակ բերելով՝ որպես պետական ղեկավարի կողմից մատնանշված մանիպուլյացիաների և ազդեցության դրսևորում։ Ըստ նրա, նման գործողությունները ցույց են տալիս, որ առաջնորդը ոչ միայն բացասում է Սահմանադրությամբ նախատեսված կարգը, այլև հետևողականորեն հաշվի չի առնում հասարակության կարծիքը։

«Մենք պետք է գիտակցենք, որ խնդիրը միայն մեկ անձի կամ թիմի վարքագիծը չէ։ Ակադեմիական և հասարակական շրջանակները պետք է հետևեն, արձանագրեն և պահանջեն պատասխանատվություն»,– եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում Արցախի հանրային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում նվիրված արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, խտրականության դրսևորումների, հետապնդումների, ինչպես նաև վերադարձի իրավունքի շուրջ ձևավորվող խոսույթին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի