copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:39 02-04-2026

Արցախցիները, «նախկինները», հիմա էլ Պուտինը․ Փաշինյանը չի կողմնորոշվում՝ ով է հանձնել Արցախը

«Նա ընդամենը Արցախի համար պատասխանատուներ է փնտրում և ամեն անգամ տարբեր ուղղություններով է թեքվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում արած հայտարարությանը։

Ապրիլի 1-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր. «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է»։

Քաղաքագետը նշեց, որ Փաշինյանի գործելաոճը հիմնված է մանիպուլյացիաների վրա, և իր խոսքերը քննարկելն արդեն անիմաստ է։

«Ինքն ընդամենը ինքնաարդարացման, մեղքերն իր վրայից հանելու համար է նման հայտարարություններ անում, բայց դա չի ստացվելու»,- ընդգծեց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն իրեն արդարացնելու համար փորձում է պատասխանատվությունը բարդել տարբեր ուղղություններով.

«Դե մեկ ասում է՝ արցախցիները չեն կռվել, փախել են: Մեկ ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են մեղավոր: Մեկ ասում է՝ Պուտինն ասել է՝ «Չեմ ճանաչում», դրա համար ինքը չի ճանաչում»։

Այն հարցին, թե ինչու՞ է Փաշինյանը կրկին խոսել Արցախի վերաբերյալ Պուտինի արած արտահայտություների մասին, քաղաքագետը պատասխանեց. «Կրկնել է, որովհետև այդ հանդիպման ժամանակ Պուտինը խոսել է Արցախի մասին»։

Քաղաքագետը հավելեց նաև, որ ռուսական կողմն այլևս հարկ չի համարի նորից արձագանքել Փաշինյանին, քանի որ իրենց ասելիքը մեկ անգամ արդեն ասել են, և հասկացողը հասկանում է, չհասկացողը չի հասկանում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները