Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 12:56 02-04-2026

Լավաշ, մատնաքաշ, բուխանկա, հիմա էդ էլեկտրական հացի բոլոր տեսակներն արտադրվում են. Փաշինյան

Մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մենք սովոր ենք մեր ավանդույթից և պատմությունից, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մեր աշխարհագրական դիրքում ոչ մի բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք և այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման, ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, և դա արևն է։

Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ որ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։

Բայց սրա համար առաջին հերթին պետք է էներգետիկ մտածողության փոփոխություն»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում արդեն երկու ատոմակայանի արևային էլեկտրաէներգիա են ատրադրում։

«Վերջերս Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ես լավ նորությունով վերադարձա, որովհետև պարզվեց, որ արևային տեխնոլոգիաներով արդեն իսկ արտադրվում է և՛ակտիվ, և՛ ռեակտիվ և մնացած բոլոր էներգիաները։ էն որ հացի տեսակներ կան՝ լավաշ, մատնաքաշ, բուխանկա, հիմա էդ էլեկտրական հացի բոլոր տեսակները արևային էներգետիկան արտադրում է»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին