copy image url
Մամուլ 4 ամիս առաջ - 08:39 02-04-2026

Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում:

Փաշինյանական իշխանությունը, ցանկանալով հագուրդ տալ իր առաջնորդի քինախնդրությանը, Դավիթ Մինասյանին նույնիսկ դպրոցը թույլ չի տալիս ավարտել: Կալանավորել է տալիս: Երբ հայտնի դարձավ, որ «եկեղեցու միջադեպի» հարցը քննելու է Մնացական Մարտիրոսյանը, արդեն 150 տոկոսով պարզ էր, որ Փաշինյանի հրահանգը կատարվելու է, ու երիտասարդը կալանավորվելու է:

Վախեցած քպական իշխանությունը պայքարում է նույնիսկ երեխաների, դեռահասների, պատանիների դեմ: Ու փաշինյանական իշխանության բռնաճնշումների մեքենան կանգ չի առնելու, եթե հասարակությունը թույլ տա տրորել 18-ամյա երիտասարդի կյանքը։ Վաղը կարող է մեզանից յուրաքանչյուրի զավակը, հարազատը, երեխան հայտնվի այդ վիճակում: Հաջորդիվ ի՞նչ է նախատեսել Փաշինյանը. մանկապարտեզի սաների՞ն են կալանավորելու, օրինակ՝ «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» արտասանելու համար...

Չէ, գիտենք, տեսնում ենք, որ վախեցած են: Բայց այս աստիճա՞ն:

Թեպետ ակնհայտ է նաև, որ այստեղ միայն իր՝ Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների վախերն ու սարսափները չեն միայն: Այսինքն, վախերը հանգեցրել են հիմնական պատճառին: Ով՝ ով, բայց Փաշինյանն ինքը չի կարող չհասկանալ, որ ավարտական դասարանի 18 տարեկան աշակերտին, ըստ որում՝ առողջական խնդիր ունեցող մարդուն կալանքի տանելով՝ ևս մեկ ուժեղ հարված է հասցնում իր գահավիժած վարկանիշին: Բայց նաև տեսնում է, որ ակնհայտ կորցնում է իշխանությունը, առնվազն, որ բացահայտ մերժված է: Ու հիմա նման քայլերով Փաշինյանը նպատակ ունի այլոց աչքը վախեցնել:

Սակայն նկատենք, որ իրական մարդկանց տրամադրությունները սահմանային են: Շատ-շատերն են այս օրերին ասում, որ եթե փողոցում քպական մի «կարկառունի» տեսնեն, էլ չենք խոսում Փաշինյանի մասին, ապա կկարողանա՞ն, արդյոք, իրենց հույզերին տիրապետել, կկարողանա՞ն ինքնատիրապետումը չկորցնել: Լավ, ասենք, մի քանի հոգու էլ կալանավորեցին, մի քանի հայ մարդու ճակատագիր էլ մի երկու ամսով խեղեցին: Հետո՞... Ամբողջ հայ ժողովրդին հո չեն կարող կալանավորել:

Հ.Գ.-Ի դեպ, քպականների իրական կերպարի մասին է խոսում այն հանգամանքը, թե ինչպես էին նրանցից ոմանք չարախնդում, որ 18-ամյա տղան «Վերջին զանգը» բանտում է անցկացնելու: Եվ ութ տարի այս մարդիկ մեր երկրի ղեկին են...

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան