Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 22:12 01-04-2026

Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, ՀՀ նախկին Արման Թաթոյանը գրել է․

«Այսօր ամբողջ օրն ակնհայտ էր, որ ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին ու մատները խաչ արած սպասում էին, թե երբ են անցնելու իրենց սիրած գործին՝ ստատուս գրելուն, ծաղրելուն, մարդուն վիրավորելուն:

Այդպես էլ եղավ` ամոթ չունեցող մի ինքնահռչակ կոկորդիլոսագետ, որ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն մեր երկրում ու պարտավոր է ծառայել յուրաքանչյուր քաղաքացու, համարձակվում է ծաղրել դպրոցականի այն բանի համար, որ նա քաղաքական բնույթի կալանքի պատճառով չի կարողանալու մասնակցել Վերջին զանգին:

Վստահ է, որ այդ գրածի համար իրեն կգնահատեն, պաշտոնի կմնա. չէ՞ որ իր ղեկավարի հետ է կապված:
Իրավունքը նախևառաջ արդարություն է, իսկ դպրոցական տղային կալանավորելը իրավունքի ակնհայտ չարաշահում է, քաղաքական հրահանգ է, ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ հիմքեր էլ չկան։ Երեխան ու նրա ընտանիքն ընդհանրապես քաղաքական էլ չեն:

Պարզ հարց՝ եթե եկեղեցում վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ «հարգանք» չցուցաբերած 18-ամյա Դավիթ Մինասյանին նման մեղադրանք ներկայացված չլիներ ու առավել ևս նա չկալանավորվեր, տղան շարունակեր դպրոց հաճախել, դասերը սովորել, հաճախել մինչև վերջնական դատավճիռը, ի՞նչ կլիներ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչինչ։

Այս ամենը մեկ բացատրություն ունի ՔՊ-ն ու նրանց կուսակցապետը փորձում են վախի մթնոլորտ սերմանել, դաս տալ մարդկանց իրենց մասին հրապարակային դիրքորոշում չհայտնելու համար ու չեն նայում ընդհանրապես, որ խաղում են մեծ կյանք մտնող դպրոցականի ճակատագրի հետ:

Ինչպես ասել եմ, մեզ պետք է այլ տրամաբանություն.
ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին