copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:44 30-12-2025

«Միասնության թևերը» դատապարտում է Խաչիկ Գալստյանի և մյուսների ձերբակալությունները

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի ու մյուս անձանց ձերբակալությունների հետ կապված՝ դատապարտելով իշխանության գործելաոճը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Հայաստանը պետք է լինի այնպիսի պետություն, որտեղ քաղաքական իշխանության հովանավորությամբ ՀՀ քրեական օրենսգիրքն ու քրեական հետապնդման համակարգը չեն օգտագործվում քաղաքական իշխանության շահերի համար, մահակ չեն դառնում ընդդիմացողների գլխին։

Անկհայտ է, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի ու մյուս անձանց ձերբակալությունները, ինչպես նաև նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից։

Ընդ որում, դա արվել է այնպես, որ ահաբեկող ազդեցություն ունենա իշխանության հետ անհամաձայնություն ունեցող քաղաքական կուսակցությունների ու անձանց, անգամ՝ ընտրողների վրա։

Հատկապես խնդրահարույց է, որ այս ամենը տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Պետք է հաշվի առնել, որ խոսքը քաղաքական կուսակցության և տեղական ինքնակառավարման մարմինների (կոնկրետ դեպքում՝ Վաղարշապատ համայնքի) ձևավորմանը մասնակցած կուսակցության և վերջինիս անդամների մասին է, ընդ որում՝ ընդդիմադիր կուսակցության։

Այս ինստիտուտները ժողովրդավարության անկյունաքարերն են։ Այս կերպ է տեղերում ժողովուրդն իրականացնում իր իշխանությունը։ Ժողովրդավարական հասարակությունում դա նշանակում է, որ իշխանությունը պետք է նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցում ցուցաբերի զգուշություն։

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի նկատմամբ կիրառվող հարկադրանքը, հատկապես՝ քրեական հետապնդումը պետք է հաղթահարի էապես ավելի բարձր իրավական և հիմնավորվածության շեմ, քան սովորական պայմաններում։ Իշխանությունը պարտավոր է այնպես գործել, որ հասարակությունում բացառվի անգամ նման հետապնդումների քաղաքական բնույթի ընկալումը։

Քրեական հետապնդում իրականացնող մարմինները պարտավոր են հանրությանը տրամադրել մանրամասն, ամբողջական և թափանցիկ տեղեկատվություն։

Տեղի ունեցողը ոչ միայն հակասում է մարդու հիմնարար իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, այլ նաև փաստացի վերածվել է այլախոհությունը և գաղափարական երկխոսությունը ճնշելու գործիքի։

Այս հետապնդումները ևս մեկ անգամ վկայում են, որ գործող իշխանական առանցքի հիմնական շարժիչը ոչ թե իրավական պետության սկզբունքն է, այլ քաղաքական նպատակահարմարությունը, բևեռացման խորացումն ու հասարակության պառակտումը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը