Ներքին 5 ամիս առաջ - 22:10 30-03-2026

Չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակ պետք է լիներ, որ նրանք ներգրավվեին նման միջադեպում. դասընկերը՝ եղբայրների մասին

Դասընկերներից մեկը, ով ձերբակալված եղբայրներին ճանաչում է հինգերորդ դասարանից, նշում է, որ նրանք առանձնացել են իրենց բարձր կրթական մակարդակով և զուսպ վարքով։

«Նրանց հետ սովորել եմ թե՛ միջնակարգում, թե՛ ավագ դպրոցում։ Միշտ աչքի են ընկել զարգացվածությամբ և հաղորդակցման բարձր մշակույթով»,— ասել է նա։

Նրա խոսքով՝ եղբայրները երբևէ չեն ներգրավվել կոնֆլիկտների մեջ, նույնիսկ այն դեպքերում, երբ փորձ է արվել վիճաբանություն սադրել:

«Շատ անգամներ եմ ականատես եղել, թե ինչպես են կարողացել խոսքի շնորհիվ խուսափել բախումներից։ Նրանք խաղաղասեր են և ոչ կռվարար»,— ընդգծել է դասարանցին։

Նա նաև նշել է, որ ձերբակալության լուրը անակնկալ է եղել իրենց շրջապատի համար։

«Մեր համար անհավատալի էր, որովհետև նրանք այն մարդկանցից են, որոնցից նույնիսկ փոքր խախտում սպասել հնարավոր չէր»,— հավելել է նա։

Դասարանցու գնահատմամբ՝ եղբայրները երբևէ չեն ցուցաբերել քաղաքական ակտիվություն և կենտրոնացած են եղել կրթության վրա։

«Չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակ պետք է լիներ, որ նրանք ներգրավվեին նման միջադեպում»,— եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի