Ներքին 3 ամիս առաջ - 21:52 30-03-2026

Սխալ պահին, սխալ տեղում են հայտնվել երեխեքը. համադասարանցու ծնողը՝ ձերբակալված տղաների մասին

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված աշակերտների վերաբերյալ շարունակվում են գնահատականները նաև ծնողների կողմից։

Համադասարանցիներից մեկի ծնողը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տղաները երկվորյակներ են և առանձնանում են իրենց համերաշխությամբ ու պահվածքով։

«Զույգեր են, իրար հասկանում են անգամ առանց խոսքի։ Շատ դաստիարակված ընտանիքից են, լավ միջավայրում մեծացած», - ասել է նա։

Ծնողի խոսքով՝ տղաները այնպիսի վարքագիծ ունեն, որ ցանկացած ծնող կցանկանար իր երեխան շփվեր նրանց հետ։ «Սխալ պահին, սխալ տեղում են հայտնվել երեխեքը»,-ասաց ծնողը։

Ծնողը հավելել է, որ նման երեխաներ ունենալը շատերի համար ցանկալի կլինի․ «Շատերը կերազեին նման տղաներ ունենալ»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ, որոնցից երկուսը, ըստ տարածված տեղեկությունների, դպրոցական երկվորյակ եղբայրներ են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը