copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 13:52 30-03-2026

ԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության PrSM բալիստիկ հրթիռ. այն խոցել է երկրի հարավում գտնվող Լամարդ քաղաքի մարզասրահը և դպրոցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ռազմական փորձագետների և հարվածի վայրից ստացված պատկերների վերլուծությանը։

Նշվում է, որ պարբերականը ստուգել է Լամարդում երկու հարվածների տեսանյութը, ինչպես նաև հարվածների հետևանքների նկարահանումները։

The New York Times-ի լրագրողներն ու սպառազինությունների գծով փորձագետները հայտնաբերել են, որ զենքի առանձնահատկությունները, պայթյունները և ավերածությունները համապատասխանում են «Գերճշգրիտ հարվածային հրթիռ» (Precision Strike Missile) կամ PrSM անվանմամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռին, նշվում է հրապարակման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից