copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:44 19-10-2021

ԱՄՆ-ում կթույլատրվի կրկնակի պատվաստվել այլ դեղամիջոցով. New York Times

Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչությունը (FDA) նախատեսում է ամերիկացիներին թույլ տալ կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստվել նաև այլ դեղամիջոցով: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:

«Կառավարությունը խորհուրդ չի տա մեկ պատվաստանյութի փոխարեն նախապատվությունը տալ մյուսին և կարող է նշել, որ հնարավորության դեպքում կրկնակի պատվաստումների դեպքում նախընտրելի է նույն պատվաստանյութը»,- ասվում է հաղորդագրությունում:

Լուծումը թույլ կտա պատվաստանյութ մատակարարողներին իրենց հայեցողությամբ այլ դեղամիջոց առաջարկել, որի մասին մի քանի շաբաթ շարունակ խնդրել են պետական ​​առողջապահական մարմինները:

FDA-ն ներկայացրել է «խառնիր և համադրիր» ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ Johnson & Johnson-ի մեկ դեղաչափ ստացած և հաջորդը Moderna-ի պատվաստանյութով պատվաստվածների մոտ հակամարմինների մակարդակը 15 օրվա ընթացքում աճել է 76 անգամ, ի համեմատ Johnson & Johnson-ի չորս անգամ ավելի լրացուցիչ դեղաչափով պատվաստման դեպքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում