copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:02 29-03-2026

Երևանում բախվել են Chevrolet-ն ու Kia-ն․ վերջինն էլ բախվել է ճաղավանդակին․ կա 3 վիրավոր

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկ Շ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 20-ամյա Էրիկ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում Է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վիրավորվել են 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ