Այսօր՝ հունիսի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից դեպի Օրբելի փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Kia K5» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: