Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 2 ամիս առաջ - 17:54 29-03-2026

Իրանը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր սպառնալիքները, և զուտ խորհրդանշական հարվածներ այլևս չի իրականացնում. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Երկու օր առաջ, երբ իսրայելական կողմը սկսեց հարվածներ հասցնել իրանական քաղաքացիական արդյունաբերությանը, Իրանը սպառնաց, որ զուգաչափ պատասխան հարված կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածությամբ ցանկացած արդյունաբերական ենթակառուցվածքի։

Երեկ իրանցիները բավական հուժկու հարված էին հասցրել ԱՄԷ-ի Աբու Դաբիի արդյունաբերական հատվածին, իսկ այսօր խոցել են Իսրայելի հարավի արդյունաբերական գոտիներից մեկը։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, հարվածը մեծ վնաս էր պատճառվել, և փակվել է դեպի այդ գոտի տանող ճանապարհը, քանի որ մտավախություն կա վտանգավոր նյութերի արտահոսքի։

Բազմիցս եմ գրել, որ այս պատերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր սպառնալիքները, և զուտ խորհրդանշական հարվածներ այլևս չեն իրականացվում։