copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:07 17-11-2022

Լինելով մերձավորարևելյան գերտերություն՝ Իրանը խորհում, ծրագրում և գործում է համընդգրկուն տրամաբանությամբ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Այսօր Թեհրանում Բաքվի բռնապետսկան վարչախմբի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի գործողության ժամանակ իրանցի երիտասարդ ցուցարարները բարձարաձայնել են նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում բռնաճնշումների, ձուլման և «սպիտակ» ցեղասպանության քաղաքականության զոհ թալիշ ժողովրդի իրավունքների մասին։

Լինելով մերձավորարևելյան գերտերություն՝ Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ։

Մասնավորապես, այն դեպքում, երբ Բաքվի բռնապետսկան վարչախումբն Անկարայի իր օպերատորների անմիջական մասնակցությամբ փորձում է առաջ մղել նաև Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը կտրելուն միտված տխրահռչակ «թուրանական միջանցքի» գաղափարը, իրանական կողմից մեթոդաբար հող է նախապատրսատվում այդ «միջանցք» կոչեցյալը գրողի ծոցը ուղարկելու բազմաքայլ գործողությոյն, որի բաղադրիչներից են լինելու ոչ միայն Հայաստան-Իրան հազարամյակների սահմանի անվտանգության պահովումն, այլ նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հարավային թալիշաբնակ շրջաններում և Նախիջևանում իրանական ազդու ներկայության ապահովումը։

Նման գործելաոճն, ըստ էության, օրինակելի է, քանզի, եթե ցանկանում ես թշնամուն զրկել Արցսխի և Սյունիքի նկատմամբ լկտի հավակնություններից պետք է այդ թշնամին, պատկերավոր ասած, այյ Արցախներ ստանա տեղաբնիկ ժողովուրդների բանտ իր արհեստածին կազմավորման մի քանի այլ կետերում, ինչի վերջնանպառակը պետք է լինի այդ արհեստածին գոյացության վերակազմավորումը բնականոն ազգային մի քանի պետության տեսքով»։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից