Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 17:48 29-03-2026

Եկեղեցուց հեռանալուց հետո ուժայիններին հրահանգում է պատժել, որ հանկարծ չմտածեն՝ թագավորը թույլ է ու «դուխով» չէ

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Պատարագի ընթացքում որոշում է մտնել մարդկանցով լեփ- լեցուն եկեղեցին՝ հաստատ իմանալով, որ իր իսկ ներկայությունը սադրիչ կարող է լինել։ Եկեղեցու դեմ արշավներն ու հոգևորականների հալածանքները հավատավոր ժողովրդի մոտ չէին կարող ռեակցիա չառաջացնել։

Բնականաբար, սադրանքը ստացվում է։ Այդ պահին պետք էր հալածյալի դերի մեջ մտնել, միաժամանակ բարի թագավորի կերպար ընդունել՝ կանխելով ուժայինների բիրտ գործողությունները եկեղեցու ներսում։ Մյուս կողմից նույն պահին պատժելու հրահանգ տալը կարող էր վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Ուստի որոշում է անաղմուկ դուրս գալ։

Բայց եկեղեցու բակից հեռանալուց հետո, բնականաբար, ուժայիններին հրահանգում է պատժիչ գործողություններ իրականացնել եկեղեցում իր ներկայությունը ֆիզիկապես տանել չկարողացող երիտասարդի նկատմամբ։

Ոչ միայն այն պատճառով, որ հիշաչար է, այլ նաև վախի մթնոլորտ սերմանելու համար։ Որ հանկարծ իր փոքրաթիվ համակիրները չմտածեն, թե թագավորը թույլ է ու «դուխով» չէ։ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել