copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:57 29-03-2026

Ասում ես՝ դու հավատավոր ժողովրդից մեկն ես, բայց թիկնապահների օգնությամբ ես մտնում եկեղեցու հավատավորների մեջ

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դու ասում ես, որ դու հավատավոր ժողովրդից մեկն ես, բայց միակն ես, ով թիկնապահների և ուժայինների օգնությամբ է մտնում եկեղեցիում հավաքված հավատավորների մեջ:

Դու ասում ես, որ քո կռիվը եկեղեցու դեմ քաղաքական չի, բայց եկեղեցում մի կողմում նշխարք են բաժանում, իսկ մյուս կողմում դու բաժանում ես քո քաղաքական ընտրական սիմվոլ հանդիսացող Հայաստանի քարտեզանման մի «բռոշկա»:

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատես ու հանգուցյալին հիշելու արանքում խոսես ասֆալտապատման մասին, որովհետև առաջ հանգուցյալին գերեզմաներ հասցնում էին 3 ժամում, իսկ հիմա 15 րոպեում: Իսկ շուտ թաղված հանգուցյալը նշանակում է մի փոքր ավելի շուտ քելեխի արարողություն: Իսկ քելեխը դա նաև խաշված «կառտոշկա» է, իսկ «կառտոշկան» դա կոնտենտ է: Իսկ եթե կա կոնտենտ, ապա էլ ի՞նչ հանգուցյալ: Ծափ տվեք, արա»:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»

Ձեզ գուցե հետաքրքրի