Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 11:01 29-03-2026

Երրորդ սխալը թույլ տալու իրավունք չունենք. հունիսի 7-ին Փաշինյանը պետք է հեռանա. Օսկանյան

Եթե դեռ որևէ կասկած ունեք, որ այս բարդ տարածաշրջանում արդեն իսկ ամենաանշահեկան վիճակին հասցրած Հայաստանի ղեկավարումը Փաշինյանին երրորդ անգամ վստահելը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի գոյությունը, պարզապես փորձեք կարդալ տարածաշրջանային զարգացումների մասին վերլուծությունները։ Առանց դրա էլ, իհարկե, տասնյակ անհերքելի և հիմնավորված պատճառներ կան, որպեսզի պարզ լինի, որ Փաշինյանը պետք է հեռանա հունիսի 7-ին։

Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Սկսած՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելուց և պատերազմ հրահրելուց, այն աղետալիորեն տանուլ տալուց, մինչև Լեռնային Ղարաբաղի ամբողջական դատարկումն ու կորուստը։ Սրան գումարեք Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խաթարումը, քանի որ Ադրբեջանը դեռ օկուպացնում է և գուցե դեռ օկուպացնելու է երկրի տարբեր հատվածներ, ինչպես նաև Սահմանադրության խաթարումը, դատական համակարգի դելեգիտիմացումը և քաղաքացիական իրավունքների ու խոսքի ազատության հետևողական սահմանափակումը։

Փաշինյանի «ձեռքբերումներից են» հասարակության խոր պառակտումը, պետական համակարգը զավեշտի վերածելը, բյուջեի չարաշահումը, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները, սփյուռքի աճող օտարացումը և այս ամենի ֆոնին՝ Հայաստանի հեղինակության անկումը։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Բայց հատկապես այսօր, երբ պատերազմ է ծավալվում Իրանում՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ, և այժմ արդեն ողջ Միջին Արևելքում, ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ավելանում, որպեսզի Փաշինյանը հեռանա։
Ինչպիսին էլ լինի այս պատերազմի ելքը, մինչև հունիսի 8-ը տարածաշրջանը այլևս նույնը չի լինելու։ Նույնը չի լինելու նաև ներգրավված խաղացողների վերաբերմունքն ու ակնկալիքները այս տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մեզ շատ բարդ ժամանակներ են սպասում։ Իսկ Փաշինյանը հստակ ցույց է տվել, որ նա այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում, ինչպիսին 2018-2020 թվականներն էին։

Անցած ութ տարիների ընթացքում նա ցույց է տվել խոր անտեղյակություն և անունակություն՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան։ Երկրորդ սխալը գործեցինք՝ նրան վերարտադրելով 2021-ին։ Երրորդ սխալը թույլ տալու իրավունք չունենք։

Հունիսի 7-ին Փաշինյանը պետք է հեռանա։ Հայաստանի ղեկավարի գործը, իր իսկ պատճառով ստեղծված իրավիճակում և իրենից անկախ բարդ տարածաշրջանում, նրա հագով չէ։ Ինչպես ցույց տվեց փորձը՝ երբեք էլ չի եղել»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր

Ձեզ գուցե հետաքրքրի