copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:14 29-03-2026

«Ոչ մի թագավոր». բողոքի ակցիաներ՝ Թրամփի դեմ

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ «Ոչ մի թագավոր» կարգախոսով, որոնց մասնակիցները դժգոհություն են հայտնում նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության խստացման և Իրանի հետ պատերազմական իրավիճակի վերաբերյալ։

Քաղաքացիական նախաձեռնությունների կոալիցիան մեղադրում է նախագահին իշխանության չափազանց կենտրոնացման և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելու մեջ՝ կանխատեսելով մինչև 9 միլիոն մարդու մասնակցություն ամբողջ երկրում։

Բողոքի ալիքը տարածվել է նաև ԱՄՆ սահմաններից դուրս. Գերմանիայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում և Համբուրգում, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով վերանայել ներգաղթային մոտեցումները և հրապարակել այսպես կոչված «Էփշտեյնի ֆայլերը»։