copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 17:38 28-03-2026

Բաքուն և Սումգայիթը հեղեղվել են. ավելի քան 40 մարդ է տարհանվել

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը շարունակում են հեղեղված տարածքներում անվտանգության ապահովման աշխատանքները։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաքու և Սումգայիթ քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի շրջանի տարածքում անվտանգ գոտիներ է տարհանվել 42 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։

ԱԻՆ ուժերը շարունակում են տարհանումը, ինչպես նաև ձեռնարկում են անվտանգության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցներ։