copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:40 21-08-2026

Գերմանացիները էժան են նստում` 49 հազար 750 դրամ

Էկոնոմիկայի նախարարությունը վերջերս ընդունել է պատվիրակություն և այդ նպատակով բյուջեից գումար հատկացրել։ Գնման փաստաթղթում հատուկ ընգծված է, որ ընտրվել է նվազագույն գին ներկայացնող մասնակիցը` տվյալ դեպքում ՍԱՍ֊ը։

Քանի որ վերջին օրերին Էկոնոմիկայի նախարարությունում է եղել միայն Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Հոֆմանը, կարելի է ենթադրել, որ հենց նրանց համար է մրցույթ հայտարարվել։

Այս մրցույթի մյուս տարօրինակ կետն այն է, որ հաղթող ճանաչված «ՍԱՍ» սուպերմարկետների գները բարձր են մնացած բոլոր սուպերմարկետների գներից և ամենևին չէին կարող ունենալ նվազագույն գին։

Իսկ եթե խոսքը այնուամենայնիվ Հոֆմանի դիմացը դրված 49.7 հազար դրամի մի քանի շիշ «Բյուրեղ»-ին է վերաբերում, ապա պետք է փաստել, որ «Սասը» փաստորեն կարողանում է նորմալ գին առաջարկել։

Ամենից շատ դիտված