Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:39 30-03-2024

Ղազախստանում ջրհեղեղների պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել

Ղազախստանում ջրհեղեղների պատճառով տարհանում են հայտարարել։ Տարհանվածների թիվը շաբաթ երեկոյան հասել է 10,5 հազարի: Ըստ Интерфакс-ի՝ դրա մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Թուրքեստան, Ակտյուբինսկի, Կոստանայի, Արևմտյան Ղազախստանի, Ակմոլայի, Ուլիտաուի և Աբայի շրջաններում փրկվել և տարհանվել է 10 հազար 587 մարդ, որից 5101-ը երեխաներ են։ Ժամանակավոր կացարաններում կա 5497 մարդ:

Շաբաթ առավոտվա դրությամբ ջրհեղեղի սկզբից ի վեր տարհանվել է 7783 մարդ, 3131 մարդ ժամանակավոր կացարաններում է։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ վերահսկվում է ջրի տակ անցած 29 ճանապարհ, ներառյալ՝ չորս կամուրջ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 6 հազար մարդ և մոտ 3 հազար միավոր տեխնիկա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով