Ներքին 2 ամիս առաջ - 15:02 28-03-2026

Վանաձորը պետք է վերականգնի իր արդյունաբերական հզորությունը. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Վանաձորում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գրասենյակի բացմանը համակարգող Ավետիք Չալաբյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով ինչպես շարժման նպատակներին, այնպես էլ ազգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին։

«Սիրելի ընկերներ, համախոհներ և աջակիցներ, շնորհակալ եմ, որ այս ոչ ամենատաք և խոնավ եղանակին հավաքվել եք այստեղ։ Տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնց հետ տարիներ առաջ միասին պայքարել ենք՝ պաշտպանելու մեր Արցախը, մեր ազգային ինքնությունը և մեր զոհերի հիշատակը»,- ասաց նա։

Չալաբյանը նշեց, որ միավորումը ստեղծման առաջին օրվանից նպատակ է ունեցել պաշտպանել թե՛ ազգային, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները։

«Մենք մշտապես պայքարի մեջ ենք եղել այդ իրավունքների համար։ Միշտ չէ, որ հաջողել ենք, քանի որ հաճախ կանգնել ենք մեզանից հզոր ուժերի դեմ, սակայն եղել են նաև արդյունքներ։

Վերջերս, օրինակ, իշխանությունները ստիպված եղան բարձրացնել թոշակները, այն դեպքում, երբ երկար ժամանակ պնդում էին, որ դրա համար միջոցներ չկան»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ այս պայքարը շարունակական է, իսկ նորաբաց գրասենյակը պետք է դառնա կապող օղակ քաղաքացիների և կառույցի միջև։

Չալաբյանը անդրադարձավ նաև Վանաձորի պատմական նշանակությանը՝ հիշեցնելով 1918 թվականի Ղարաքիլիսայի ճակատամարտը։

«Այստեղ հայերը կարողացան կանգնեցնել թուրքական բանակին և ապացուցեցին իրենց ապրելու իրավունքը։ Այսօր մենք այստեղ ենք՝ այդ իրավունքը վերահաստատելու և շարունակելու առաջ շարժվել»,- ասաց նա։ Խոսելով քաղաքի զարգացման մասին՝ Չալաբյանը նշեց, որ Վանաձորը ժամանակին եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն, սակայն վերջին տասնամյակներում կորցրել է այդ դիրքերը։ «Մեր խնդիրներից մեկն է աստիճանաբար վերականգնել այդ ներուժը։

Այստեղ ապրում են կրթված, աշխատասեր մարդիկ, և անհրաժեշտ է ստեղծել նոր աշխատատեղեր, զարգացնել տնտեսությունը, որպեսզի քաղաքը վերականգնի իր դերը երկրի կյանքում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը