Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:34 28-03-2026

Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է։

Թվում է, թե ռեժիմի ներկայացուցիչները տարբեր թեմաներով կամ իրադարձություններով են խոսում, ակտիվություն ապահովում, սակայն դրանց առանցքը ոչ թե միտքն է, այլ ագրեսիայի գեներացումը։

Վախի ու ահաբեկման մեխանիզմները կոնկրետ նպատակ ունեն՝ մարդկանց հետ պահելու հասարակական և քաղաքական ակտիվությունից, ինչը իշխանությունը տարբեր փուլերում կիրառել է»։