Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:00 28-03-2026

Պահնորդություն՝ 12 մլն դրամով․ Պրոբացիայի ծառայության հետաքրքիր գնումը

Պրոբացիան (թարգմանաբար՝ փորձաշրջան) այլընտրանք է ազատազրկմանը, որը կիրառվում է քրեական արդարադատության իրականացման տարբեր փուլերում:

Պրոբացիան կիրառվում է հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց համար, որոնք գնահատվել են ցածր ռիսկայնության և վտանգ չեն ներկայացնում հասարակության համար:

Փորձաշրջանի ընթացքում իրավախախտում կատարած անձը ազատության մեջ է, սակայն գտնվում է Պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ և ենթարկվում է որոշակի կանոնների և պահանջների: Այս սահմանափակումների նպատակն է մի կողմից ապահովել հասարակության/համայնքի անվտանգությունը, մյուս կողմից՝ իրավախախտում կատարած անձին չկտրել իր առօրյա կյանքից և հարազատ միջավայրից, ինչը նպաստում է հետագայում նա ավելի արագ վերականգնմանը:

Գաղտնիք չէ, որ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը, որպես վերահսկող մարմին, ինքն է իրականացնում վերահսկողական գործառույթներ։ Ուշագրավ է, որ Oragir.News-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ ծառայությունը պահնորդական ծառայություններ է ձեռք բերել մասնավոր ընկերություններից։

2025 թվականի դեկտեմբերին կատարված գնումների վերաբերյալ փաստաթղթերից պարզ է դառնում, որ Պրոբացիայի ծառայությունը իր գործառույթների մի մասը փոխանցել է արտաքին պահնորդական ընկերություններին՝ ձեռք բերելով համապատասխան ծառայություններ։

Այսպես․ գնումների գործընթացին մասնակցել են մի շարք պահնորդական ծառայություն մատուցող ընկերություններ, այդ թվում՝ «Լեգալ 11» ՍՊԸ-ն, «Արմգվարդիա» ՍՊԸ-ն, «Լիոն Սեքուրիթի Սերվիս» ՍՊԸ-ն, «Քինգ Մարշալ» ՍՊԸ-ն, «Գարդիան» ՍՊԸ-ն, «Սուր և Նիզակ» ՍՊԸ-ն, «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունները ներկայացրել են գնային առաջարկներ, և ընտրությունը կատարվել է նվազագույն գնի սկզբունքով։






Աճուրդային մեկնարկային ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ է։

Ընթացակարգը իրականացվել է էլեկտրոնային աճուրդով։ Ընտրվել են ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցները։ Պայմանագրերի նախագծերը հաստատվել են հանձնաժողովի կողմից։






Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետական վերահսկող մարմինը չի իրականացնում իր գործառույթները սեփական ռեսուրսներով և ամենակարևորը՝ ի՞նչ հիմքով է ծառայությունը գնվել դրսից։ Ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաև այն հանգամանքը, թե ովքե՞ր են հաղթող ճանաչված ընկերության սեփականատերերը, որոնցից Պրոբացիայի ծառայությունը պահնորդական ծառայություններ է գնել, քանի որ սեփականատերերի շարքում կարող են Հայաստանի Հանրապետության համար ոչ բարեկամական երկրների քաղաքացիներ լինել՝ դրանից բխող հետևանքներով։

Փաստացի՝ պետական վերահսկող մարմինը վճարում է մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք կատարեն իր գործառույթը։ Սա գրեթե նույն բանն է, երբ օրինակ Պետական եկամուտների կոմիտեն որևէ ընկերությունից վերահսկողական ծառայություններ գնի, որն էլ իր փոխարեն կվերահսկի՝ արդյոք տնտեսվարողները պատշաճ կատարո՞ւմ են իրենց հարկային պարտավորությունները, թե՞ ոչ, կամ օրինակ Ոստիկանությունը ծառայություն գնի, որը կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և այլն։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ