copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 21:37 27-03-2026

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականցվող աշխատանքները

Մարտի 27-ին Անդորրայում՝ Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի՝ լեռնային օրակարգի հարցերով հատուկ բանագնաց Դինարա Կեմելովայի հետ:

Քննարկվել է միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում լեռնային երկրների օրակարգերին առնչվող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես լեռնային երկիր, հետաքրքրված է լեռնային օրակարգի առաջմղմամբ և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում այս տարի անցկացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականցվող աշխատանքները և նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ տեսլականը դրա կազմակերպման հարցում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել