copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 20:39 27-03-2026

Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի 2-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հասակակիցների հետ (1-1):

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին Դավիթ Դավթյանի փոխանցումից հետո բացեց Մայքլ Ասիրյանը՝ առաջ մղելով մեր հավաքականին: Սակայն դեռ առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Յուսուֆ Քահրամանը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, և խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով։

Վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Ջիբրալթարի ընտրանուն։ Այդ խաղը կկայանա մարտի 30-ին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից