Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:00 27-03-2026

Իշխանությունը պետք է հեռանա․ նրանց բարձիթողի վիճակը զարգացնում է քրեական ենթամշակույթը

«Այսօրվա իշխանությունների բարձիթողի վիճակը ազդում է քրեական ենթամշակույթի զարգացման վրա, ինչի առաջին ջատագովներից մեկը եղել է հենց Ալեն Սիմոնյանը՝ իր երեկվա հայհոյանքներով, որոնք հանրապետության 2-րդ պաշտոնյային հարիր չեն։ Իսկ քրեական ենթամշակույթի սատարումը, որն ակտիվորեն վերցրել է «Քաղաքացիական պայմանագիրն» իր վրա, իհարկե քրեականացնելու է միջավայրը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով նախօրեին զինծառայողների միջև տեղի ունեցած դանակահարությանը։

Հիշեցնենք՝ նախօրեին Վարդենիսի զորամասում զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է դանակահարության։

Դանակահարված զինծառայողները 3–ն են, որոնք այս պահին հոսպիտալում են: Դեպի առթիվ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։

Միհրդատ Մադաթյանը շեշտում է՝ սա նշանակում է, որ հանցագործությունների թիվն ավելանալու է և՛ քաղաքացիական միջավայրում, և՛ իհարկե բանակում․ «Իսկ բանակը նույն ձև միջավայր է, ո՞վ է ասել, որ բանակը պիտի խուսափի դրանից, չի խուսափելու իհարկե»։

Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ պետք է անի ՊՆ-ն, որ այսպիսի միջադեպեր չլինեն, հոգեբանը պատասխանեց․ «Պաշտպանության նախարարությունը պիտի համոզի վարչապետին, որ իրենց հետ հավաքվեն ու հեռանան։ Դա միակ բանն է, որը կարող են իրենք անել, որովհետև իրենք այլևս ոչինչ չեն կարող անել։ Մենք տեսնում ենք՝ վարչապետը մետրոյի մեջ կնոջ է վիրավորում, մատ է թափ տալիս, ինքնահաստատվում է այդ կնոջ վրա, 2-րդ մարդը՝ Ալեն Սիմոնյանը փողոցի մեջտեղում հայհոյում է, հետո էլ ձերբակալում են այդ մարդուն։ Էս ա՝ թքում են, մրում են, չգիտեմ ինչեր են անում․ իրենք հիստերիկ վատ վիճակի մեջ են»։

Մադաթյանը շեշտում է՝ իշխանությունից ոչ մի սպասելիք չի կարելի ունենալ, բացի ինքնավերացումից։ «Ինքնավերացում ասելով նկատի ունեմ, որ գնան, հանգիստ թողեն։ Թող հեռանան, հանգիստ թողնեն, ամեն բան կկարգավորվի այս երկրում այնպես, ինչպես կարգին է եղել մինչև իրենց գալը։ Ամեն բան կարգին է եղել, նման միջադեպեր չեն եղել, հանցագործությունների թիվը այդքան չի եղել։ Իրենց նման լկտիներ այն ժամանակ էլ են եղել, բայց չի եղել հանրապետության առաջին դեմ, 2-րդ դեմ, որը նման հայոյախառն բառապաշար կամ ինքնահաստատման խնդիրներ ունենա և այլն»,- ասաց նա։ Միհրդատ Մադաթյան հավելեց, որ ստեղծված իրավիճակում գործող իշխանությունների հեռանալը միակ լուծումն է։

«Եվ մենք երախտագիտությամբ կլցվենք, եթե իրենք հեռանան՝ առանց արյուն թափելու, առանց որևէ մի դժվարության»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը