Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 14:21 27-03-2026

Եթե արցախցիները չեն կռվել, ինչպե՞ս է «չկռված» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Աբրահամյան

Եթե 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպե՞ս է պատահել, որ պատերազմական գործողություններից հետո «չկռված» պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։

Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Խոսքը վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցչներին և մասնավորապես իշխող ուժի առաջնորդի հնչեցրած այն մոտեցմանը, որ արցախցիները «փախել են»: Սա երկու բան կարող է նշանակել, առաջինը՝ կամ Նիկոլ Փաշինյանը ստում է ու հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ էլ Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր են այն իրավիճակները, երբ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Կարծում եմ, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում չի կարող ներկայացնել»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ
18:46 Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին