copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 10:31 27-03-2026

Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը. ամեն օր՝ նոր այլանդակություն. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը. Ամեն օր՝ նոր այլանդակություն։ Սա լավի կամ վատի հարց չէ։ Սա գիտակցված որոշում է, փաստ։

Ընդդիմադիր համակարգերը պետք է լինեն ճկուն և համարժեք այդ որոշմանը։ Հակառակ դեպքում առաջիկա կարևոր ամիսները վերածվելու են «զռռարշավի»։

Մոնոտոն ներկայացնել սեփական ծրագրային դրույթները՝ բավարար չէ։ Դրանք խլացվելու են իշխանական այլանդակության մեջ, որը լինելու է ամեն օր, և ամեն օր՝ ավելի այլանդակ լինելու միտումով։

Արձագանքել այլանդակություններին հազվադեպ կարելի է, բայց դա չի կարող լինել հիմնական մարտավարություն։

Ստեղծված իրավիճակում քաղաքական ընդդիմության և հանրային առողջ շերտերի միասնական մարտավարությունը պետք է դառնա նոր հանրային պրոյեկտը. Կյանքը՝ հունիս 7-ից հետո։ Սա և´ մարտավարություն է, և´ հոգեբանություն։ Սա միասնական գործելու եզակի հենք է։ Ընդդիմադիր համակարգերը միմյանց հետ և, որ ամենակարևորն է՝ հանրության հետ, պիտի շփվեն և իրենց հարաբերությունները կառուցեն հենց այս տրամաբանության մեջ։ Ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք իրար հետ աշխատելու, ո՞նց ենք առաջ գնալու, ի՞նչ ենք պայմանավորվում, ի՞նչն ենք մերժում, ո՞նց ենք սրանց թողած աղետների ժառանգությունից քայլ առ քայլ դուրս գալու, և այլն։

Մեր ծրագրերը պետք է հասարակությանը ներկայացնել հենց այս մարտավարությամբ։

Սա թույլ կտա փոխել հանրային մթնոլորտը, ստեղծել փոփոխությունների մեծ ամպը, որը կկախվի մեր երկնքում և հունիսի 7-ին տեխնիկապես կհանգուցալուծվի։

Առաջիկա ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են, որտեղ մենք որոշելու ենք մեր ներքին կյանքն առաջիկա տարիների համար. այլանդակությո՞ւն, թե՞ բանականություն։

Պետք է համատարած բացատրել, որ կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ։

Ինչ վերաբերում է այլանդակության մասնավոր նարատիվին՝ զռռալու դրվագին, ապա պետք է ունենալ խիզախություն և ընդունել, որ արդեն 5-6 տարի է՝ մեզ աշխարհը և հատկապես մեր հարևան երկրները դրել են զռռանի տեղ ու որպես էքսպերիմենտ հետևում են, թե ինչքան կարող է մի ժողովուրդ այս ամենը հանդուժել։ Սրա մասին պետք է իսկապես բաց խոսել իրար հետ և սեփական ժողովրդի հետ՝ այնպես, որ հունիսի յոթից սկսած այս ամոթալի վիճակները սկսեն վերջապես մոռացվել»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ