copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:50 26-03-2026

Որքան ճանաչում եմ մարդկանց, այդքան ավելի եմ սիրում շներին․ Արաքսյա Մելիքյան

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, ով հայտնի է սոցիալական հարթակներում իր անմիջականությամբ և ակտիվությամբ, այս օրերին գտնվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում:

Սակայն նրա վերջին հրապարակումը սովորական զբոսաշրջային կադրերից չէր. այն առիթ է տվել լուրջ քննարկումների և հարցադրումների: Դերասանուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ շոյում և խաղում է մի շունիկի հետ:

Թվում էր, թե սա հերթական բարի ու կենդանասեր հոլովակն է, եթե չլիներ կից կատարված գրառումը, որն ակնթարթորեն գրավեց հետևորդների ուշադրությունը. «Դեռ ինձնից առաջ շատ խելացի մարդիկ ասել են… որքան ճանաչում եմ մարդկանց, այդքան ավելի եմ սիրում շներին»։

Այս տողերը, որոնք հաճախ վերագրվում են հայտնի փիլիսոփաների ու գրողների, բազմաթիվ հարցեր են առաջացրել Արաքսյայի երկրպագուների մոտ:

Շատերը սկսել են ենթադրել՝ արդյոք դերասանուհին որևէ հիասթափություն է ապրել կամ նեղված է մարդկանցից, թե՞ պարզապես ցանկացել է մեջբերել հայտնի մտքերից մեկը՝ ընդգծելու համար կենդանիների հավատարմությունը:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:46 Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին
19:38 Վարկերի տոկոսները չպիտի բարձրանան, անգամ եթե որոշ բանկիրներ դոլարային միլիոնատեր են. Արփինե Հովհաննիսյան
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»