copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:25 28-09-2023

Ես չեմ ճանաչում այդպիսի երկրորդ մարդու, որն այդքան մեծարեր ամեն հայկականը․ Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է, ով անձնուրաց նվիրված է ամեն հայկականին, հայկական աշխարհին, Հայաստանին և Արցախին։

Ու նա գիտեր, որ չի գնահատվելու ու երբեք չի էլ սպասել գնահատանքի. արել է այն, ինչ իր հայկական արյունն է թելադրել։

Իրեն շատ բնորոշ է նաև այն, որ շատերը նրա առևանգման դեպքից հետո են իմանում, թե ինչեր է արել հայկական աշխարհի և ամեն հայկականի պատիվը բարձր պահելու համար։

Ու դեռ ինչեր չգիտեք, որ նոր պիտի իմանաք, հետո փոշմանեք ու զղջաք, թե ինչերում եք զրպարտել նրան կամ չեք սաստել զրպարտողներին։ Բայց այդպես էլ չեք իմանա, թե ինչպես է նա կայացրել Արցախ մեկնելու որոշումը։ Ավելի ճիշտ` կիմանաք, բայց չեք հավատա։

Որովհետեւ հավատալու համար պետք է նրա պես նվիրում ունենաս ամեն հայկականին։

Ես չեմ ճանաչում այդպիսի երկրորդ մարդու, որն այդքան մեծարեր ամեն հայկականը, ինչն էլ ընկած էր նրա որոշուման հիմքում` անել ամեն բան` պահպանելու հայկական հնագույն բնօրրան Արցախը։

Ու անել դա խորապես գիտակցված, թե ինչ է սպասվում... Այո, այսպիսի ընտրություն հնարավոր է անել միայն գիտակցված` հստակ կանխատեսելով` ինչ է սպասվում, և ամեն հայկականի հանդեպ աննախադեպ ակնածանքով։

Իսկ որոշները որոշեցին չտեսնել։ Չտեսնելը ո՞րն է, ապականել ամեն լավ բան, ինչ հայկական է։

Ռուբեն Վարդանյանը այս փորձությունը պատվով է անցնելու, բայց անպատիվ է մնալու այս ամենը չտեսնող, այս ամենը ուրացող, այս ամենը ոչնչացնող մեր մեջի տականքը։

Քեզ հետ ենք, Ռուբեն...»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից