copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 18:51 26-03-2026

Հայտնի է՝ երբ է գոտեմարտելու Արսեն Հարությունյանն ընդդեմ MMA-ի մարտիկի

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հերթական գոտեմարտը կանցկացնի հայրենիքում:

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայ ըմբիշն առաջիկա օրերին՝ մարտի 28-ին, մրցագորգ դուրս կգա Երևանում կայանալիք Hype Fighting մրցաշարի շրջանակներում։

Նրա մրցակիցը կլինի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշը:

Հատկանշական է, որ թեև մրցաշարը կազմակերպվում է խառը մենամարտերի պրոմոուշենի կողմից, Հարությունյան-Ժուբանիշ մրցակցությունն ընթանալու է բացառապես ըմբշամարտի կանոններով:

«Կանգնե՛ք մեր մարզիկի կողքին և միասին վայելենք հաղթանակը»,- երկրպագուներին ուղղված կոչով եզրափակել է ֆեդերացիան իր հայտարարությունը։

Armsport

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը