copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:07 26-03-2026

Երևանում զորահանդես կլինի, սակայն կարող է տպավորություն ստեղծվել, թե շեղվում ենք խաղաղության օրակարգից․ Փաշինյան

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա զինվորական շքերթ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա ոչ այնքան զորահանդես է, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Նա վստահեցրել է, որ դա տպավորիչ պատկեր կլինի քաղաքացիների համար։

Փաշինյանը հավելել է, որ շքերթը շատ նուրբ երևույթ է, և այն կարող է խաղաղության օրակարգից հրաժարվելու տպավորություն ստեղծել։ «Մենք աշխատում ենք այս թեմայով միջազգային գործընկերների հետ, քանի որ զորահանդեսը շատ նուրբ թեմա է եւ կարող է տպավորություն ստեղծել, որ շեղվում կամ հրաժարվում ենք խաղաղության օրակարգից», - նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը